Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը վերսկսում է Ստամբուլից Թբիլիսի ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների միավորումը:
2021 թվականի փետրվարի 11–ից ավիաընկերությունը ամենօրյա ռեժիմով կթռչի Ստամբուլ–Թբիլիսի-Ստամբուլ երթուղով։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ փետրվարին Վրաստանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր ավիաթռիչքներ կիրականացնի 12 երկիր: Այս պահին Վրաստանից և հակառակ ուղղությամբ կարելի է մեկնել Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս։
Վրաստանի կառավարությունը փետրվարի 1-ից որոշել է վերականգնել մեկ տարի առաջ ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով: Անցած տարվա մարտից Վրաստանից եւ հակառակ ուղղությամբ իրականացվել են միայն հատուկ չվերթներ՝ երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով: