Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում կա 102 տուն: Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում խնդիրները շատ են, սակայն գյուղացիներն առանձնացնում են դրանցից երկուսը՝ ոռոգման ջրի ջրատարի մաքրման անհրաժեշտությունն ու ճանապարհների անբարեկարգ վիճակը:

Գյուղի կենտրոնում հավաքված մեծահասակները շախմատ են խաղում: Ասում են, որ երիտասարդներ չեն մնացել գյուղում, բոլորը արտագնա աշխատանքի են մեկնել: Իրենց խնդիրները շատ են, դրա համար առանձնացնում են ամենահրատապները։

shaxmat

«Որ մի խնդրից սկսենք չգիտենք, առաջին հերթին պետք է ճանապարհներն ասֆալտապատել, որ եկաք, տեսաք ինչ վիճակ է՝ փոս, քար, ջուր», – ասում է Ագանայի բնակիչ Խորիկ Օգանեսյանը։

agana chanaparh

Ագանայում ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց դաշտերը ոռոգելու հնարավորություն չունեն: Ջրատար կանալները կեղտոտված են:

«Պետք է մաքրել ջրատար կանալները և անպայման խողովակներ տեղադրել, որպեսզի ջուրը նորմալ տեղ հասնի, որ կարողանանք դաշտերը ոռոգել, դա մեծ խնդիր է մեզ համար», – ասում է Վարուժան Ղանդիլյանը։

Գյուղապետը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս խնդրով արդեն իսկ դիմել է ինքնակառավարման մարմիններին, խոստացել են 10 օրվա ընթացում կմաքրեն կանալները։

agana jur

Ագանայի բնակիչները չեն մոռանում խմելու ջրի ջրագծի մասին: Այս ևս վերանորոգման կարիք ունի. անհրաժեշտ է նոր ջրագիծ քաշել, խողովակները փոխել, նաև ավազանը թարմացնել։

Երիտասարդների զբաղմունքի համար կենտրոն չկա, գյուղն էլ քաղաքից բավականին հեռու է:

Չնայած այն բանին, որ Ագանայում աղբանան չկա տեղադրված, բայց գյուղը մաքուր է: Այստեղ մարդիկ հոգ են տանում իրենց գյուղի մասին, մշտապես մաքրում և հավաքում են աղբը պարկերի մեջ։

aghb

«Մեր երիտասարդները գյուղը մաքրել են, իրենց նախաձեռնությամբ, ինչը գովելի քայլ է», – ասում է գյուղապետ Արշալույս Գալստյանը։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարի Ագանա գյուղի ճանապարհի ասֆալտապատման նախագիծ չկա։

khoghovakn

Անասունների ջրի խնդիրը գրեթե լուծված է: Երկու տարի շարունակ «Օգնություն գյուղին» ծրագրի գումարներով և պետության աջակցությամբ 1 կմ երկարությամբ ջրագիծը շուտով շահագործման կհանձնվի: