Ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր մեքենաների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում շարունակական երթևեկություն է լինելու։ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։