Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փաստաբանների օրվա կապակցությամբ այցելել է Վրաստանի փաստաբանների ասոցիացիա և բացել է նոր, հագեցած ուսումնական կենտրոն, որը հիմնվել է Նախագահի պահուստային հիմնադրամի աջակցությամբ:
Նախագիծը, որի հիման վրա բացվել է կենտրոնը, կոչվում է “Փաստաբանական մասնագիտության մեջ մտնելը, համարվում է բարեփոխումների ներդրման նոր չափանիշների նյութա-տեխնիկական աջակցություն»: Նախագծի նպատակն է Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի ինստիտուցիոնալ և նյութա-տեխնիկական զարգացումը և փաստաբանների պարտադիր պրակտիկայի համակարգի ներդրման հաստատումը:
Վրաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին և նախագահական վարչակազմին աջակցության և ծրագրի իրականացման համար և նշեց, որ իրավաբանների վերապատրաստման կենտրոնը խթանում է փաստաբանների կորպուսի հզորացումը, առանց որի անհնար է հասնել արդար դատարանի, ունենալ արդար երկիր և արդար հասարակություն:
«Փաստաբանի մասնագիտությունը պահանջում է շատ ուժեղ բարոյական ուժ, քանի որ դուք ձեզ վրա եք վերցնում ամբաստանյալի դիրքորոշումը, և փորձում եք ապացուցել հասարակությանը և պետությանը, որ յուրաքանչյուր մեղավորության մեջ կա որոշակի արդարացնելու դիրքորոշում: Դուք պաշտպանում եք հենց այն բանը, որի պաշտպանությունը Վրաստանի Սահմանադրությունը պարտադրում է նաև ինձ, սրանք մարդու իրավունքներն են: Ամեն մարդ իրավունք ունի արդար դատավարության», – նշել է Գիորգի Մարգվելաշվիլին ելույթի ժամանակ:
Լուսինե Աստոյան