Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով սույն թվականի օգոստոսի 16-19-ը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Աշխատանքային այցի շրջանակներում, այսօր, օգոստոսի 17-ին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարները Աջարիայի Գյուղատնտեսության նախարար Զաուրի Փուտկարաձեի հետ միասին Քոբուլեթի շրջանի ագրոսերվիսի կենտրոնում ծանոթացան իրագործված և ընթացիկ նախագծերի հետ: Նախարարները դիտեցին ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լոլիկի և ելակի ցուցադրական ջերմոցները, ինչպես նաև Վառա-խուցուբանիի տարածքում գտնվող մրգերի պտղատու տնկիների ու խաղողի ցուցադրական տնտեսությունները:
Այսօր նախարարները այցելեցին Խելվաչաուրիի շրջանում գտնվող ՓԲԸ ,,Իխտիոսի’’, որտեղ աճեցնում են թառափ: Ֆերմայում, որը զբաղեցնում է 3 հազար քառակուսի մետր տարածք, աճեցվում է 20 հազար ձուկ. Տարեկան ֆերման իրացնում է 42 տոննա թառափ:
Օգոստոսի 18-ին Հայաստանի և Վրաստանի Գյուղատնտեսության նախարարները կանցկացնեն դռնփակ հանդիպում, դրանից հետո տեղի կունենա նախարարների միասնական մամլո ասուլիս: Նույն օրը Օթար Դանելիան իր հայ գործընկերոջ հետ միասին կայցելեն Կախեթիի տարածաշրջան, որտեղ կայցելեն նախարարության Սերվիս-կենտրոն ՍՊԸ ,,Մեխանիզատոր’’, ինչպես նաև ՍՊԸ ,,Ղվարելյան տնկի’’ ու խաղողագործության ,,Քինձմառաուլիի մառան’’ ձեռնարկություն:
Էդիտա Բադասյան