20.04.2023
Views: 316 |
Author:
Agunik Ayvazyan
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած վիճակագրության համաձայն` մարտին Վրաստան է փոխանցվել 438 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 127 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ազգային բանկի փոխանցմամբ՝ տրանսֆերտների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ երկրից փոխանցվել է 214 մլն դոլար, ինչը 728 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Երկրորդ տեղում Իտալիան է՝ 43 մլն դոլար, ինչը տարեկան 20 տոկոս աճ է, երրորդը՝ ԱՄՆ-ը՝ 36 մլն դոլար, փոխանցումների այս ծավալը տարեկան ավելացել է 40 տոկոսով։
Ըստ մյուս երկրների՝ տրանսֆերտների վիճակագրությունը բաշխված է հետևյալ կերպ.
- Հունաստան՝ 20 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 3 տոկոսով,
- Իսրայել՝ 19 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով,
- Գերմանիա՝ 18 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 55 տոկոսով,
- Ղազախստան՝ 17 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 131 տոկոսով,
- Թուրքիա՝ 10 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 22 տոկոսով,
- Ղրղզստան՝ 6 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 165 տոկոսով,
- Իսպանիա՝ 4,9 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 5 տոկոսով,
- Ֆրանսիա՝ 4,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով,
- Ադրբեջան՝ 4,2 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազումը՝ 12 տոկոս,
- Միացյալ Թագավորություն՝ 3,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով,
- Իռլանդիա՝ 3,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 91 տոկոսով,
- Լեհաստան՝ 2,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազումը՝ 18 տոկոսով,
- Տաջիկստան՝ 1,9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճել է 189 տոկոսով,
- Կանադա՝ 1,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 6 տոկոսով,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1,7 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով,
- Իրաք՝ 1,6 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 191 տոկոսով,
- Կիպրոս՝ 1,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 14 տոկոսով:
2023 թվականի մարտին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 30,4 մլն դոլար (78,6 մլն լարի), ինչը 26,7 տոկոսով ավելի է 2022 թվականի մարտի համանման ցուցանիշից (24,0 մլն դոլար):