Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 78 օտարերկրյա քաղաքացիների։
«Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Բելառուսի, Պակիստանի, Ուզբեկստանի, Բանգլադեշի, Ղրղզստանի, Եթովպիայի, Հորդանանի, Շրի Լանկայի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 78 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», – ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։



