Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակելու համար, մրցույթ է հայտարարել։ Աշխատանքների երկրորդ փուլն ընթացքի մեջ է, հատկացվել է 1 609 675 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետը շարունակում է Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են 2021 թվականին։ Վերականգնումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն արդեն ավարտված է, ասֆալտապատվել է մինչև Բեժանո գյուղի սկզբնամասը։ Երկրորդ փուլը նախատեսում է ասֆալտապատման շարունակումը մինչև Բորժոմիի մունիցիպալիտետի Չխարոլա գյուղ, մոտ 1.5 կմ։

Առաջին փուլը ֆինանսավորվել է ինչպես տեղական բյուջեից, այնպես էլ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից։ Առաջին փուլում ծախսվել է 1,872,711 լարի (2020-225000 լարի; 2021-1661102 լարի):

Աշխատանքների երկրորդ փուլի մրցույթն արդեն հայտարարվել է։ Հատկացվել է 1 609 675 լարի: Երկրորդ փուլը կիրականացվի երկու տարում։

Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև 2023 թվականի մայիսի 4-ը։

Աշխատանքների կատարումից և հանձնումից հետո երաշխիքային ժամկետը երեք տարի է, այսինքն՝ երեք տարվա ընթացքում, եթե հայտնաբերվեն թերություններ կամ դեֆեկտներ, դրանք վերացնելու է հաղթող ընկերությունը։