Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում Սյունիքի մարզի Տեղ համայնքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՊՆ փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

Վիրավորում ստացած վեց զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

ՊՆ-ն հրապարակել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)