Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374 878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3 956-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 060 դեպք կա, այլ պատճառով՝ 1 537։
Ապաքինվել է ևս 5 276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 341 355 է։ Փաստացի բուժվողների թիվը 23 923 է։
Ընդհանուր առմամբ 2 744 536 թեստ է արվել, մեկ օրում` 9 658։