Այսօր` ապրիլի 12-ին, ժամը 11։00-ի սահմաններում Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա, «Խուլգումայի տակ» կոչվող շրջադարձին բեռնատար է շրջվել։ Դեպքից տուժածներ չկան։ Բեռնատարը պատկանում է նույն ճանապարհը սպասարկող «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը: Ճանապարհը երթևեկության համար փակ չէ, բայց դժվարանցանելի է:
337781103_660580762485488_9187415226909445877_n

Ականատեսների խոսքերով, շրջադարձ կատարելու ժամանակ բեռնատարի դիմացից մեքենա է եկել, բեռնատարի վարորդը առավելագույնս ղեկն աջ է պահել, որպեսզի դիմացինի ճանապարհը չզավթի, այդ պատճառով աջակողմյան անվադողերն ընկել են ճանապարհաեզրից դուրս և բեռնատարը շրջվել է։ Հարկ է նշել, որ ճանապարհի այդ հատվածը շատ նեղ է:
340575030_932137831161996_5168009071139962730_n

image-12-04-23-11-05-2

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Հարկ է նշել, որ այս ճանապարհին նման դեպքեր շատ են լինում, ոչ միայն բեռնատարերն են շրջվում, այլ նաև թեթև մարդատար ավտոմեքենաները։ Վարորդները մշտապես բողոքում են, որ ճանապարհը շատ նեղ է, իսկ վերանորոգումից հետո այն ավելի է նեղացել: Հատկանշական է, որ Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն արդեն մի քանի տարի է իրականացնում է հենց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։