Հասարակություն 8 Ապրիլի, 2023 • Լարսով երթևեկությունը սահմանափակ է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր ավտոմրքենաների երթևեկությունը, մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝