Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարությունը աճուրդի է հանել 8 ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, «Հոկամի» հրաբխային խարամների հանքավայրը և Խուլգումո գյուղում 1 տուն իր հողատարածքով։
Պետական գույքի ազգային գործակալությունն Ախալքալաքի մունիցիպալիտետից աճուրդի է հանել 10 օբյեկտ։
Ներկայացնում ենք Ախալքալաքում պետության կողմից աճուրդի հանված օբյեկտներն ու հողատարածքները.
1. Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի վարչական միավորումում ժամանակավոր օգտագործման նպատակով վաճառվում է «Հոկամի» հրաբխային խարամի հանքավայրը, ընդհանուր ծավալը 45800 մ3, նախնական գինը՝ 15034 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է։
Լիցենզիան հաղթողին տրվում է աճուրդի 10-րդ օրը՝ աճուրդում սահմանված վճարը հաստատելուց հետո: Լիցենզիան ուժի մեջ է 3 տարի: Լիցենզիայի սեփականատերը պետք է հետևի սահմանված պայմաններին: Այս պայմաններից մի քանիսը ներկայացված են ստորև.
ա․ Իրականացնել արդյունահանված օգտակար հանածոների տրանսպորտավորումը փակ մեքենաներով, ինչպես նաև բնակավայրերում օգտակար հանածոների տրանսպորտավորման ժամանակ ապահովել ճանապարհների պարբերական ջրում՝ բնակավայրերում փոշու տարածումը կանխելու համար։
բ․ Լիցենզիայի սեփականատերը պարտավոր է չվնասել ներքին գյուղական ճանապարհները, իսկ վնասելու դեպքում՝ վերականգնել և վերակառուցել դրանք։
դ․ Լիցենզիայի սեփականատերը պարտավոր է ապահովել լիցենզավորված հողատարածքի ռեկուլտիվացումը:
ե․ Լիցենզիայի սեփականատերը պարտավոր է պահպանել Վրաստանի գործող օրենսդրությամբ սահմանված պահանջները, ներառյալ «Շրջակա միջավայրի պահպանությունը»: Աճուրդում սահմանված վերջնական գումարը, հաղթողը պետք է վճարի աճուրդի ավարտից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում:
2. Գյուղատնտեսական հողատարածք եւ տուն Խուլգումո գյուղում։ Մեկնարկային գինը 30 500 լարի, 1036քառ/մ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
3. Խոսպիո գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ շինություն 46089 քառ/մ, մեկնարկային գինը՝ 255 000 լարի, դիմումի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
4 . Կարծախ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս 127 558 քառ/մ, մեկնարկային գինը՝ 178,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
5. Ափնիա գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ շինություններ՝ 29110քառ/մ, մեկնարկային գինը 44000 լարի է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
6. Գոգաշեն գյուղում, ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս 250 56 քառ/մ, մեկնարկային գինը 31500 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
7. Լոմատուրցխ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս 10472 քառ/մ, նախնական գինը 30000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը.
8.Հողամաս Վաչիան գյուղում 15905 քառ/մ, մեկնարկային գինը 29000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ը։
9. Դիլիսկա գյուղում նախկին թռչնաբուծական ֆերմայի շենքը՝ 179396 քառ/մ, մեկնարկային գինը՝ 340,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6։
10. Հողամաս Թախչա գյուղում 14204 քառ/մ մեկնարկային գինը 90000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը։