Այսօր՝ ապրիլի 5-ին, Ախալքալաքի կենտրոնում, Մշակույթի տան դիմաց անցկացվում է տրակտորների ցուցահանդես, որը կազմակերպել է ՍԸՊ «ASP Group»-ը։
Ցուցահանդեցին ներկա են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքի և շրջանի գյուղերի բնակիչներ։
«ASP Group» ընկերության ներկայացուցիչները հանրությանը ներկացրին տրակտորները, ծանոթացրին դրանց տեխնիկական առանձնահատկությունների հետ։ Ընկերությունը 20 տարուց ավել է զբաղվում է հատուկ տեխնիկայի, ինչպես նաև գյուղտեխնիկայի և ավտոմքենանաների ներկրումով։
«Շնորհակալ եմ տեղի բնակիչներին, ինքնակառավարման մարմիններին, ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության վարչությանը, որ օգնեցին մեզ նշված տեխնիկան հասցնել Ախալքալաք: Այսօր Ախալքալաքի և շրջակա գյուղերի բնակիչները կարող են գալ և տեղում տեսնել ցուցադրված տեխնիկան: Ներկայացված են գյուղատնտեսական տրակտորներ և այլ սարքավորումներ՝ ցանելու, դեղելու, ջրելու: Ինչպես նաև մարդկանց տեղեկացնում ենք գյուղտնտեսության նախարարության կողմից սկսված գյուղատնտեսական կոոպերատիվների համաֆինանասավորման նախագծի մասին: Եթե բնակիչները հարցեր ունենան, մեր մասնագետները կպատասխանեն նրանց հարցերին և խորհրդատվություն կտան», – ասաց Էդուարդ Ցխովրեբաձեն, ՍԸՊ «ASP Group»-ի վաճառքի ծառայության ղեկավարը։
Հարկ է նշել, որ ցուցահանդեսը երեկ անցկացվել է Ախալցիխեում, իսկ վաղը կանցկացվի Նինոծմինդայում։