Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում շնորհավորել է Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ։
Ինչպես նշում է խորհրդարանի նախագահը, Վրաստանը հանձնառու է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների և աշխարհում խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
«Շնորհավորում եմ Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ։ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է և ավելի միասնական, իսկ Եվրոպան էլ ավելի ապահով վայր է Ֆինլանդիայի հետ: Վրաստանը հավատարիմ է սերտորեն համագործակցելու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների և աշխարհում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր էջում։
Այսօր Ֆինլանդիան դարձավ 31-րդ երկիրը, որը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։