Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն հրաժարական է տվել: Առկա տեղեկատվության համաձայն նա հեռացել է սեփական ցանկությամբ: Այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում:

Բորցվաձեն փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: Իսկ մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական վարչության ղեկավարի պաշտոնը: