«Ազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան։ Ինչպես լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավոր Լևան Բեժաշվիլին, «Ազգային շարժումն» արդեն ներգրավված է խորհրդարանական աշխատանքներում, հատկապես մարտի 7-8-ի դեպքերից հետո։
Նրա խոսքով, կուսակցությունը խորհրդարանական գործունեությանը կներգրավվի Վրաստանի ազգային շահերին առնչվող բոլոր հարցերով՝ լինի դա եվրոպական օրակարգի հիման վրա, թե 12 կետերի կատարման վրա։
«Մենք կմասնակցենք բոլոր հարցերին, բոլոր խորհրդարանական քննարկումներին»,- ասել է Բեժաշվիլին։
«Ազգային շարժումը» հայտարարել էր խորհրդարանական բոյկոտ, և ի նշան բողոքի չէր մասնակցում լիագումար նիստերին։