Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում և Մառնեուլի քաղաքում անցկացված համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում թմրանյութերի իրացման մեղադրանքով Վրաստանի ՆԳՆ-ն և Վրաստանի դատախազությունը բերման են ենթարկել 11 մարդու:
Ձերբակալվածները մեղադրվում են հատկապես մեծ չափով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման մեջ: Մեղադրանքը նախատեսում է 8-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները պարբերաբար թմրանյութեր են վաճառել:
«Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մեղադրյալից բազմիցս փորձնական գնել են թմրամիջոց «հերոին» և կատարել գնման գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրում:
Ձերբակալվածների բնակարանների և տների խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է իրացման համար նախապատրաստված թմրանյութ՝ 45 տուփ «հերոին» և գումար», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Գործը քննվում է Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի համաձայն: