Պարեկային ոստիկանությունը բերման է ենթարկել երեք անձի՝ «Ֆորմուլա»-ի լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ խմբակային բռնության համար: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության տարածած տեղեկատվության մեջ:
Բերման են ենթարկվել Վ.Գ.–ն՝ ծնված 1993 թ.-ին, Գ.Ս.-ն՝ ծնված 1988 թ.–ին եւ Ս.Ս.–ն՝ ծնված 1988 թ.-ին:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դիմակայության ժամանակ ալկոհոլային հարբած վիճակում գտնվող մեղադրյալները՝ մի խումբ անձանցով, ֆիզիկական բռնություն են գործադրել «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողի՝ Վ.Ս.-ի նկատմամբ՝ ծնված 1985 թ.-ին, և նրա կնոջ` Ն.Մ.-ի բարեկամուհու նկատմամբ՝ ծնված 1986 թվականին:
Պարեկային ոստիկանությունը անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել բոլոր երեք մեղադրյալները», – հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով, ինչը ենթադրում է խմբակային բռնություն երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Հանցագործության համար նախատեսված առավելագույն պատժաժամկետը մինչեւ երկու տարի ազատազրկումն է: