Վրաստանից արտասահման կատարվող ուղևորությունների ընդհանուր թվի 22%-ը կատարվում են գնումների համար, ասել է PMCG հետազոտական կենտրոնի վերլուծաբան Նանա Քաջայան։ Նա նաև նշել է, որ այս միտումը նոր է՝ հետհամաճարակային։
«Ի տարբերություն մինչ համաճարակը, այժմ Վրաստանի քաղաքացիների արտերկիր մեկնելու հիմնական պատճառը գնումներն են», – ասում է PMCG հետազոտական կենտրոնի վերլուծաբան Նանա Քաջայան:
Ինչ վերաբերում է տևողությանը, ապա եթե մինչ այժմ ուղևորությունների տևողությունը հիմնականում 4 օր էր, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 6-ի։ Դա պայմանավորված է ավիատոմսերի թանկացումով, ինչի պատճառով զբոսաշրջիկները նախընտրում են ավելի շատ ժամանակ անցկացնել կոնկրետ երկրում։
Նանա Քաջայայի խոսքով՝ երկրորդ եռամսյակից արտագնա զբոսաշրջությունը սկսել է արագ վերականգնվել, և 2022 թվականին զբոսաշրջային այցելությունների թիվը հասել է մինչև համաճարակային ցուցանիշի 71%-ին։
«Նախահամաճարակային շրջանում, ըստ վիճակագրության, Վրաստանի քաղաքացիները հիմնականում մեկնում էին հարևան երկրներ, այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները, իսկ օդային ճանապարհորդությունները թանկ են, ուստի Ադրբեջանը բացառված է միջազգային այցերից։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս ուղղությունը 2019 թվականի համեմատությամբ վերականգնվել է 80%-ով, և այստեղ այցելությունների հիմնական թիվը գնումների համար է, ասել է նա, գրում է bizzone.info-ն։