«Մենք պատերազմամիտ կառավարություն չենք: Նրանց [Ուկրաինայի] ցանկությունն էր իշխանության ղեկին լիներ Սահակաշվիլին, ով պատերազմ կսկսեր Ռուսաստանի դեմ։ Մեր երկրի առջև ծառացած իրական սպառնալիքը հենց այն ծրագիրն է, դավադրությունը, որը գոյություն ունի մեր երկրի դեմ, և սա այսպես կոչված ուկրաինականացման պլանն է»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հարցապնդման կարգով խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների հայտարարած նպատակը համապատասխանում է «հինգերորդ շարասյան» նպատակներին։
«Ուզում եմ հանրությանը հիշեցնել միայն փաստերն ու ճշմարտությունը՝ պատերազմի սկզբից և դրանից առաջ բազմաթիվ փորձեր են եղել բացել այսպես կոչված երկրորդ ճակատ և Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ «Երկրորդ ճակատ» արտահայտությունն ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Պարոն Դանիլովը դուրս եկավ ու ասաց, որ իրենց ցանկությունն ու նպատակը Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելն է։ Նա նաեւ հավելեց, որ իրենց նպատակն ու խնդիրն է Ռուսաստանի ուշադրությունը շեղել այլ երկրի վրա։ Նա նշեց, որ ոչ միայն ուկրաինացի կանայք ու երեխաները պետք է զոհվեն, այլ երկրները նույնպես պետք է զգան այս պատերազմի հետեւանքները։ Սա բոլորիս լսած ելույթի բովանդակությունն է։ Դրանից հետո մենք շատ լավ հիշում ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները։
«Մենք պատերազմամիտ կառավարություն չենք: Նրանց [Ուկրաինայի] ցանկությունն էր իշխանության ղեկին լիներ Սահակաշվիլին, ով պատերազմ կսկսեր Ռուսաստանի դեմ։
Հիշեցնեմ Վանո Մերաբիշվիլիի հայտարարությունը, ով Ազգային շարժման ոչ ֆորմալ առաջնորդն է: Ռուսերենով ուկրաինական ալիքի եթերում նա ասել է, որ իրենց նպատակը իշխանությունը տապալելն է, փոխելը, հետո պատերազմ սկսելը Ռուսաստանի դեմ։ Սրանք ապացույցներն են, ես Ձեզ միայն փաստերն եմ հիշեցնում։
Ցավոք, ուկրաինական իշխանությունների հայտարարած նպատակն ուղղակիորեն փոխկապակցված է «հինգերորդ շարասյան» նպատակների, նրանց մտադրությունների ու ծրագրերի հետ։ Տիկին Թեոնան [Աքուբարդիա] ինձ հորդորեց չխոսել երկրի ներսում գործող թշնամական ուժերի մասին։ Այդ դեպքում մենք պետք է շատ միամիտ լինենք, որ աչք փակենք ու չխոսենք մեր երկրի առջեւ ծառացած վտանգների մասին։ Ես չեմ պատրաստվում դա անել, ընդհակառակը, ցանկանում եմ առավելագույն տեղեկատվություն տրամադրել մեր ժողովրդին և հարցնել ձեզ, թե որտեղ եք դուք այս մարտահրավերներով լի պահին»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։