Կաշառք վերցնելու համար մեղադրվում է Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության աշխատակիցը: Այս մասին հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
Ձերբակալվածը Գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչության շրջանային մասնաճյուղի Պարեկային և արագ արձագանքման բաժնի պետն է: Ըստ Պետական անվտանգության ծառայության, պաշտոնյան հովանավորում էր նրանց, ովքեր ներգրավված էին փայտանյութը համակարգված ապօրինի արդյունահանելու և տեղափոխելու մեջ:
Օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ պաշտոնյան ապահովել է անխոչընդոտ փայտանյութի փոխադրումն առանց ուղեկցող փաստաթղթերի: Յուրաքանչյուր նման փոխադրման համար նա որպես կաշառք ստանում էր 300 լարի:
Քաղաքացիական ծառայողի ձերբակալումն իրականացրել են Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները: Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 338-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալին սպառնում է ազատազրկում՝ վեցից ինը տարի ժամկետով: