Խտրականության դեմ օրենքի իրականացումը, գյուղացի կանանց հիմնախնդիրը, որոշումների կայացման հարցում կանանց դերի խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինտեգրման, վրաց լեզվի կրթության և ուսուցման հարցերը, ըստ ՄԱԿ-ի խորհրդատվությունների, Վրաստանի կառավարությանը պետք է ուշադրություն դարձնի այս հարցերին:

Նոյեմբերի 10-ին Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում Վրաստանը ներկայացրեց իր ձեռքբերումները և ստացավ հերթական խարհրդատվությունները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Վրաստանը ընդհանուր առմամբ ընդունեց 120 խորհրդատվություն, նրանցից 23-ը անմիջականորեն կապված էին ազգային փոքրամասնությունների հետ:

Ոչ կառավարական կազմակերպություն GRASS-ը նոյեմբերի 28-ին կազմակերպեց կլոր սեղան Թբիլիսիում, ներկայացնելու համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Վրաստանի մասին Համընդհանուր պարբերական զեկույցի արդյունքները:

GRASS-ը ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների կողմից, համագործակցելով Աջարիայի, Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախքի մարզերի ոչ կառավարական կազմակերպությունների հետ կազմել և տրամադրել է ՄԱԿ-ին Մարդու իրավունքների խորհրդի այլընտրանքային զեկույցը: 3 մասնակից, 9 ոչ պետական կազմակերպություններից ներգրավված էին նախնական քննարկումներին Ժնևում, մինչ ՄԱԿ-ի հիմնական խորհրդի նիստը, սակայն նրանցից 2-ը չկարողացան մասնակցել:

«Մեկնելուց մեկ ժամ առաջ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից մեզ հաղորդեցին, որ նրանք չեն տալիս թույլտվություն մեկնելու մեր երկու պատվիրակներին, որոնք, միևնույն ժամանակ աշխատել են Վրաստանի Հանրային պաշտպանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի մարզային գրասենյակներում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ ներկայացավ ուղղակի որպես բյուրոկրատական կառույց», – ասում է GRASS-ի ներկայացուցիչ Դենոլա Չխարտիաշվիլին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 10-ին հանդիպման ժամանակ տարբեր երկրների անդամների կողմից արված խորհրդատվությունների թվում կան խորհրդատվություններ, որոնք համընկնում են GRASS-ի կատարած խորհրդատվությունների այլընտրանքային զեկույցում:

Այդ թվում խորհրդատվությունները վերաբերում էին խտրականության դեմ օրենքի իրականացմանը, ատելության լեզվի օգտագործմանը, գյուղացի կանանց և որոշումների կայացման հարցում կանանց դերի խնդիրներին, ազգային փոքր ամասնությունների ինտեգրմանը, վրաց լեզվի կրթության և ուսուցման հարցերին, ինչպես նաև վաղ ամուսնության դեպքում կրթության հնարավորության մասին, երկրների միջև դասագրքերի և մեթոդների համաձայնեցման մասին:

Սակայն, ըստ GRASS-ի ներկայացուցիչների, նախատեսվում են երկրորդ այլընտրանքային զեկույցի քննարկումներ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության հանձնաժողովում, պատրաստած այլ Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերի 9 ոչ կառավարական կազմակերպությունների կողմից:

«Կային մի քանի հարցեր` որոնք ելնելով սահմանափակումից մենք չկարողացանք տեղավորել այլընտրանքային զեկույցում: Այդ հարցերը, որոնք մենք թողել ենք, կընդգրկվեն երկրորդ այլընտրանքային զեկույցի մեջ, որը կքննարկվի մարտին ՄԱԿ-ի ռասսայական խտրականության կոմիտեում Վրաստանի քննարկման ժամանակ: Օրինակ, կմտցվեն ի հայտ եկած խտրականության հարցերը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության ժամանակ, որը ներկայացվել է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից, նաև խնդիրներ Քվեմո-Քարթլիում փաստաթղթերի հետ կապված, և խնդիրներ, որոնք առաջ եկան սահմանների օրինականացումից հետո: Բացի այդ կընդգրկենք նաև երիտասարդության նախագծերի մասին իրազեկման բացակայության հարցը, ինչը չեն անում կենտրոնական իշխանությունները: Կընդգրկվի նաև թուրք-մեսխերի հարցը»,- ասում է Դենոլա Չխարտիաշվիլին:

Քրիստինե Մարաբյան