Տաս տարի առաջ Ախալքալաքի «Ապրիլի 9» այգում պատվանդան է կառուցվել, որպեսզի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի արձանը տեղադրվեր:
Սակայն այն ժամանակ արձանը տեղադրելու թույլտվություն չտրվեց և պատվանդանը այդպես էլ մնաց միայնակ:
Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին Բոգդանովկայի շրջանի (Նինոծմինդա) Մեծ Արագյալ գյուղում: Նա հայտնի ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-գնդապետ:
Դալիբալթայանը մահացավ անցած տարի սեպտեմբերի 1-ին, Երևանում: