Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, ի թիվս այլ պարզաբանումների, ասել է, որ քանի դեռ «Վրացական երազանքը» իշխանություն է, «թույլ չեն տա Վրաստանում երկրորդ ճակատ բացել»: Ղարիբաշվիլիի կարծիքով` Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակի։ Գրում է Aliq-ge-ին:

Ղարիբաշվիլին ցանկացել է պարզաբանել նաև, որ իրենք «որևէ մեկի դեմ չեն»։ «Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը, մենք էլ ունենք մերը և իրավունք ունենք պաշտպանելու մեր սեփական շահերը», — ասել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին խոսել է կառավարության առաջադրանքի մասին. այն է՝ «ուժեղացնել Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունը» Ըստ նրա՝ իրենց գլխավոր երազանքը Վրաստանի վերամիավորումն ու արժանապատիվ միացումն է Եվրամիությանը։

«Այս գործընթացը հեշտ չէ և մեկ-երկու օրից չի լինի»,- ասել է վարչապետը:

Այժմ դա պաշտպանության կարիք ունի, ասել է Ղարիբաշվիլին և բացատրել, որ «եթե որևէ մեկն այսօր չի ցանկանում ստանալ թեկնածուի կարգավիճակ, ապա դա ապակառուցողական, արմատական ​​ընդդիմություն է»։