Գորիում Վրաստանի հավաքականի կազմում մարզիկների ընտրության նպատակով, անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար։ Ախալքալաքից Մաքսիմ Մկոյանն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմ։
Գորի քաղաքում, Վրաստանի հավաքականի կազմում ընտրվելու համար կայացել է մինչև 15 տարեկան մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար։ Մասնակցել են 400 մարզիկ 41 երկրից։
Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցել են 6 մարզիկ, որոնցից մեկը 57 կգ քաշային Մաքսիմ Մկոյանն էր։ Նա գրավել է երրորդ տեղը և հայտնվել Վրաստանի հավաքականի կազմում։