Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված սահմաններից և դարձել է բռնի:
«Ողջ օրը խորհրդարանի շենքի դիմաց մոբիլիզացվել է ոստիկանությունը և ապահովել բողոքի ակցիայի խաղաղ անցկացումը։
Երեկոյան՝ լիագումար նիստի ավարտին, ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, ինչը թույլ չեն տվել ոստիկանները: Միաժամանակ նախարարության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ նետվել։
Ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել են մի քանի իրավապահներ, վնասվել են ոստիկանական մեքենաներն ու տեխնիկան։
Չնայած ՆԳՆ-ի բազմաթիվ զգուշացումներին, ցուցարարները շարունակել են բռնի գործողությունները՝ չենթարկվելով ոստիկանների հրահանգներին, որից հետո ոստիկանությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կիրառել է համապատասխան ուժ և հատուկ միջոցներ։
Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու գերատեսչություն, ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել օրենքն ու կարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Ակցիայի ընթացքում իրավախախտման ցանկացած փաստի կհետևի ոստիկանության անհապաղ արձագանքին և օրենքի շրջանակներում անհապաղ կկասեցվի»,- ասված է հաղորդագրությունում: