նորություններ 6 Հունիսի, 2024 • Դեպի Վերին Լարս մուտքը փակ է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ բնական երևույթների պատճառներով պարեկային ոստիկանությունը փակել է վրաց-ռուսական սահմանին դեպի «Դարիալի» անցակետ մուտքը։ Դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի անցակետը։

Ֆեյսբուքի «Իրավիճակը Վերին Լարս անցակետում» Ռուսաստան-Կովկաս, (ակտուալ նորություններ, հայտարարություններ) խմբի տեղեկության համաձայն՝ «Վրացական կողմի անցակետը փակ է առավոտյան ժամը 8-ից, ոչ ոքի թույլ չեն տալիս երկիր մտնել, պատճառը սելավն է, Թերեք գետում ջրի մակարդակի բարձրացումը։ Տեղեկություններ կան նաև, որ վրացական կողմի անցակետի անձնակազմը տարհանվել է։ Ռուսաստանի և Վրաստանի սահմանի երկու կողմերում մեքենաները սպասում են, որ անցնեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝