Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տվյալների համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ռուսական սահման) միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի մեծ հավանականություն կա: Հետևաբար, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է: