Ախալքալաքի քաղաքապետարանի վարչակազմի առողջապահության և սոցիալական աջակցության բաժինը դրամական օգնություն է տրամադրում սոցիալական միավորներ ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և այլոց։ Քաղաքապետարանի սոցիալական փաթեթում փոփոխություններ են կատարվել, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։
1․ Փոփոխություն է տեղի ունեցել նորածինների միանվագ օգնության դիմելու գործընթացում: Այժմ այս օգնությունը ստանալու համար գլխավոր պայման է երկու ծնողների գրանցումն Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Նախկինում տրվում էր մեկ ծնողի գրանցման դեպքում ևս։ Եթե ծնողներից մեկն այլ երկրի քաղաքացի է, ապա պետք է քաղաքապետարան ներկայացվի քաղաքապետի լիազոր կամ գյուղի մասնագետի կողմից ընտանիքի կազմի մասին փաստաթուղթ։
Երեխայի ծննդյան միանվագ օգնության չափերը չեն փոխվել։
2. Աճել է երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող միանվագ նպաստի չափը: Նախկին 500 լարիի փոխարեն նրանք այս տարի կստանան 800 լարի։
3. Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց նպաստի չափի մեջ։ Առաջին կարգի կարգի հաշմանդամություն ունեցող անձինք 500 լարիի փոխարեն կստանան 300 լարի։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կստանան 200 լարի, իսկ երրորդ կարգի հաշմանդամները՝ 100 լարի։
Սակայն կոնկրետ ախտորոշման և առողջական վիճակի պարագայում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ստանալ մինչև 1500 լարի, եթե նրանք բժշկի կողմից ներկայացնեն փաստաթուղթը հետևյալի մասին.
Նպաստի չափը (մինչև 1500 լարի) բժշկի կողմից փաստաթուղթ ներկայացնելու դեպքում արդեն կորոշվի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի կողմից, որը կքննարկի յուրաքանչյուր կոնկրետ դեպք առանձին:
4. Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական փաթեթում հեպատիտ C-ով և արյան հիվանդություններ ունեցող հիվանդների նպաստները չեղարկվել են, քանի որ այս կատեգորիայի համար գործում է պետական ֆինանսավորում։
5. Պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին սոցիալական օգնությունը 500 լարիից դարձել է 1000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական փաթեթի մյուս կատեգորիաները մնացել են անփոփոխ։
Ովքեր կարող են սոցիալական աջակցություն ստանալ Ախալքալաքում 2023թ
Սոցիալական նպաստներ. Ով որքան կարող է ստանալ