Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական փաթեթից օգնություն կարող են ստանալ միայն մունիցիպալիտետում գրանցված կոնկրետ կարգավիճակ ունեցող բնակիչները։
Ով և ինչ չափով կարող է դրամական օգնություն ստանալ սոցիալական փաթեթից․
Սոցիալական նպաստ բուժման համար
Նորածիններ
Ծնողները 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն դիմել քաղաքապետարանի Սոցիալական բաժին՝ միանվագ օգնություն ստանալու համար.
Սոցիալապես անապահովների միանվագ նպաստը
0-ից 100 000 միավոր ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները կստանան 200-ից 1500 լարի:
Նման ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, որպես հավելում, հատկացվում է ևս 100 լարի։
Բազմազավակ ընտանիքներ
Բազմազավակ է համարվում մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը։
Բազմազավակ ընտանիքի սոցիալական օգնության չափը 4 երեխայի դեպքում 400 լարի է, 5 երեխայի դեպքում՝ 500 լարի։ Յուրաքանչյուր երեխայի համար 100 լարի։ Օգնությունը միանվագ է:
Սոցիալական օգնություն կարող է ստանալ նաև սահմանափակ կարողության տեր անձը։ Օգնության չափը տարբեր է, մանրամասն տեղեկությունների համար շահագրգիռ անձինք կարող են դիմել քաղաքապետարան։
Բազմազավակ ընտանիքներից ուսանողները
Եթե բազմազավակ ընտանիքում կա ուսանող, ապա դիմողը կարող է ստանալ ուսման վարձի արժեքի 50%-ը՝ առավելագույնը 1000 լարի։ Կրթությունը ֆինանսավորվում է ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում, այլ նաև քոլեջներում։ Ուսանողի տարիքը չպետք է գերազանցի 25 տարին։ Բացի այդ, ուսանողը չպետք է ընդգրկվի պետական ծրագրերում: Տվյալ օգնությունից կարող են օգտվել միակողմ և երկկողմ ծնողազուրկ երեխաները: Նաև այս տարի առաջին անգամ ֆինանսավորվող ուսանողների ցանկում ընդգրկվել են մինչև 27 տարեկան միայնակ ծնողները։ Նրանք կարող են ստանալ ուսման վարձի արժեքի 50%-ը։
Գեղարվեստի և երաժշտական դպրոցում անվճար կարող են սովորել սոցիալական միավորներ ունեցող ընտանիքների երեխաները, ծնողազուրկ, բազմազավակ, ինչպես նաև Ախալքալաքի շրջանի սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները։
Դեղորայք
Դեղորայքի գնման համար դրամական օգնություն կարող են ստանալ այն մարդիկ, ովքեր ունեն 0-ից 100 000 սոցիալական միավոր, նրանք կստանան դեղամիջոցների արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 600 լարի:
Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար դեղերի արժեքը փոխհատուցվում է 100%-ով, բայց ոչ ավելի, քան 1000 լարի։ Եթե սահմանափակ կարողություններ ունեցող անձը հասել է չափահասության տարիքին և ունի 1-ին, 2-րդ կարգ, ապա դեղերի արժեքը փոխհատուցվում է 50%-ով, բայց ոչ ավելի, քան 600 լարի։
Օգնությունն ուռուցքաբանության պարագայում
Եթե մարդը հիվանդ է քաղցկեղով, ապա նա կարող է ստանալ դեղերի ծախսերի 50%-ը՝ տարեկան 1000 լարիից ոչ ավել։
Քաղցկեղով հիվանդը, համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում, նույնպես տարեկան կստանա 1500 լարի բուժման համար։
Վիրահատության դեպքում
Եթե վիրահատվածն ունի սոցիալական միավորներ, ապա նրան կվերադարձվի վճարման գումարի 70%-ը՝ առավելագույնը 1500 լարի։ Եթե անձը չունի սոցիալական միավորներ, ապա ֆինանսավորում հնարավոր է ստանալ, եթե վիրահատության արժեքը 800 լարիից բարձր է։ Եթե վիրահատության արժեքը 5000 լարի է, իսկ անձը չունի սոցիալական միավորներ, ապա նա կարող է ստանալ 1500 լարի (30%)։ Եթե անձի վիրահատումը 10 000 լարիից ավելի, ապա քաղաքապետարանը կվճարի առավելագույնը 2000 լարի։
Եթե սահմանափակ կարողություն ունեցող երեխային վիրահատեն, ապա նա կստանա վիրահատության գումարի մինչեւ 100%-ը, առավելագույնը 1500 լարի։
Պլաստիկ վիրահատությունները սոցիալական փաթեթով չեն ֆինանսավորվում:
Բնակարանային պայմաններ
Սոցիալական միավորներ ունեցող անձինք, իրենց կենսապայմանները բարելավելու համար, կարող են տարեկան առավելագույնը 1500 լարի նպաստ ստանալ։
Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք միանվագ կարող են ստանալ
1-ին կարգ՝ 500 լարի,
2-րդ կարգ՝ 200 լարի,
3-րդ կարգ՝ 100 լարի:
Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները ստանում են 500 լարի
Ծնողազուրկ երեխաները կարող են ստանալ 500-ական լարի:
Հեպատիտ C-ով և տուբերկուլյոզով հիվանդները կարող են ստանալ 500 լարի։
Հեմոդիալիզի անհրաժեշտություն ունեցող հիվանդները կարող են միաժամանակ ստանալ 2000 լարի:
100 տարեկանից բարձր տարեց անձինք կարող են ստանալ 500 լարի
Վերոնշյալ նպաստները կարող են ստանալ այն անձինք, ովքեր Վրաստանի քաղաքացի են և գրանցված են Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Բնակության թույլտվություն ունեցող անձինք չեն կարող օգտվել մունիցիպալիտետի սոցիալական փաթեթից: