Օգոստոսի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4216 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 735 մարդ, մահացել է 38 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 444 569, այստեղից ապաքինվել է 397 240 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6054:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 45 351 փորձարկում, այդ թվում 26 470-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 881-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.3% է, վերջին 14 օրվանը՝ 8,33%, վերջին 7 օրվանը՝ 9.25%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 606 988 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 231 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 426 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 523 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: