Հեղինակավոր Edison Research հետազոտական ընկերությունը Վրաստանի տեղական ընտրությունների նախաշեմին հասարակական կարծիքի հարցում է անցկացրել ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով:

Սրա հետ մեկտեղ, հարցին՝ «եթե քո քաղաքում այսօր տեղի ունենային ՏԻՄ ընտրություններ, ու՞մ օգտին կքվեարկեիր», ըստ Edison Research-ի, հարցվածների 43%-ը նշել է՝ «Վրացական երազանք», 39%-ը՝ ընդդիմության որևէ թեկնածու, 18%-ը՝ «Վրաստանի համար»:

Մյուս կուսակցությունների վարկանիշները բաշխվել են հետեւյալ կերպ:

«Լեյբորիստական կուսակցություն»՝ 4%

«Գիրչի»՝ ավելի շատ ազատություն՝ 4%

«Լելո»՝ 4%

«Եվրոպական Վրաստան»՝ 2%

«Գիրչի» (Յագո Խվիչիա)՝ 2%

«Երրորդ ուժ»՝ 2%

«Հայրենասերների դաշինք»՝ 2%

«Էլենե Խոշտարիա — Ժամանակն է»՝ 1%

«Անա Դոլիձե — Ժողովրդի համար»՝ 1%

«Քաղաքացիներ»՝ 1%

Այլ՝ 3%

Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին, ըստ Edison Research-ի, մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում հարցվածների 43%-ը կընտրեր Կախա Կալաձեին, 30%-ը՝ Նիկա Մելիային, 12%-ը՝ Գիորգի Գախարիային, 6%-ը՝ Անա Դոլիձեին, Անա Բիբիլաշվիլիին՝ 3%-ը, իսկ մյուս թեկնածուներին՝ 6%-ը:

Edison Research-ի հետազոտական ​հարցումներն իրականացվել են սեպտեմբերի 12-ից սեպտեմբերի 25-ը: Հարցմանը մասնակցել է ընտրության հնարավորություն ունեցող 18 տարին լրացած 1500 մարդ։