Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում, որ Ախմեթի մունիցիպալիտետում 2-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել է հայրը:
Շտապօգնության խումբը երեխային տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում:
Բռնության արդյունքում երեխան ստացել է բազմաթիվ վնասվածքներ և մարմնի կոտրվածքներ:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ պրիմա հոդվածի 2-րդ մասով (ընտանիքի մեկ անդամի կողմից՝ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ): Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։