Ավարտվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի» հայտերի ընդունումը։ Ախալքալաքից 2 հոգի ֆինանսավորում են ստացել գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, սակայն հայտերի քննարկումը դեռ շարունակվում է, հնարավոր է մրցույթի հաղթողների թիվն ավելանա։
Գյուղատնտեսության նախարարությունն այս տարվա հունվարին հայտարարել էր գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորման մրցույթ։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող Ախալքալաքի խորհրդատեղեկատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանի խոսքով, ծրագիրը բացվել է փետրվարի 1-ին՝ ժամը 12-ին, և 15 րոպե անց ծրագրի ողջ ֆոնդը ծախսվել է, ուստի հայտերի ընդունումն ավարտվել է 15 րոպեից:
Ախալքալաքից, ֆինանսավորման համար, դիմողների ստույգ թիվը հայտնի չէ։
«Մեր գրասենյակի օգնությամբ Ախալքալաքից դիմել է հինգ հոգի, բայց առանց մեր օգնության էլ մարդիկ կարող էին դիմել։ Մենք գիտենք, որ 2 հոգի արդեն ֆինանսավորում են ստացել, թեև հայտերի ճշտման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, թիվը կարող է ավելանա»,- ասաց Արման Հարությունյանը։
Մրցույթում հաղթած Ախալքալաքցի մի ֆերմերը դրամաշնորհ է ստացել խոտհնձիչ տեխնիկա, մյուսը՝ կարտոֆիլ հավաքող տեխնիկա գնելու համար:
Հայտադիմումների քննարկման գործընթացը դեռ շարունակվում է, սխալ լրացված հայտադիմումների հայտնաբերման դեպքում դրանք դուրս կմնան մրցույթից և, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նոր մրցույթ։
Ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմում էր 7 մլն լարի, որից 3 մլն 600 լարին տրամադրվել է կոմբայն ձեռք բերելու համար, մնացածը՝ բերքահավաք այլ տեխնիկայի (ագրեգատների) ձեռքբերման համար։
Ֆինանսավորում, որը կարող են ստանալ ֆերմերները