2024 թվականից շինթույլտվության տրամադրման ժամանակ պարտադիր նախապայման է լինելու տարածքի կանաչապատումը։

Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության կոմիտեի նախագահ Մայա Բիտաձեն։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը քաղաքապետարանները պետք է որոշեն իրենց վարչական սահմաններում կանաչ տարածքների տեսակները, ծառերի և թփերի տնկման, անտառահատումների թույլտվության տրամադրման կանոններն ու պայմանները։

Օրինագիծը նախատեսում է կանաչապատման ժամկետների և պայմանների սահմանում։

Մայա Բիտաձեի խոսքով, այս մոտեցումը Թբիլիսիում հաջողությամբ իրականացվում է 2019 թվականից, և դրա դրական արդյունքներն արդեն տեսանելի են։

Օրինագծի համաձայն՝ մասնավոր բնակելի շենքերի կառուցման համար կանաչապատման նախագծի տրամադրումը պարտադիր չի լինի։