Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել «Հեռուստա և ռադիո ծառայությունների» համար, բայց նախապես հայտնի է, որ մրցույթը շահելու է տեղական հեռուստատեսությունը, քանի որ ներկայացվող պահանջներից ելնելով դժվար թե տեղական մյուս լրատվամիջոցները կարողանան դրան մասնակցել։
Մրցույթը «Հեռուստա և ռադիո ծառայությունների» համար հայտարարվել է փետրվարի 10-ին, իսկ հայտերի ընդունումը շարունակվում է մինչև փետրվարի 20-ը։ Մրցույթի սկզբնական գումարը կազմում է 44 988 լարի։ Պայմանագիրը մրցույթը հաղթողի հետ կկնքվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հարկ է նշել, որ այդ ծառայությունները միշտ մատուցվում են տեղական ATV12 հեռուստատեսության կողմից, ինչը զարմանալի չէ, քանի որ «լրացուցիչ տեղեկություններ» սյունակում նշված է հետևյալը. Ախալքալաքի քաղաքապետարանում գործում է միայն մեկ հեռուստատեսություն՝ ATV-12-ը, որը կարող է մեխանիկորեն մասնակցել մրցույթին, ինչն էլ այս մրցույթը դարձնում է պաշտոնական։
Առանձին կետով նշված է ապրանքների տեխնիկական պարամետրերը, ծառայությունների նկարագրությունը, աշխատանքների նկարագրությունը (արտադրության ժամկետը), քանակը:
Դիմորդը նվազագույնը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
Մանրամասն այն մասին, թե ո՞ր լրատվամիջոցներն են ֆինանսավորվում Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների բյուջեներից, կարդացեք «Ո՞ր ԶԼՄ-ներն են ֆինանսավորվում Ախալքալաքի և Նինոծմինդայի բյուջեներից» վերտառությամբ հոդվածում։