Հոկտեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284,237-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 38 դեպք է գրանցվել, 37-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5842 դեպք կա, այլ պատճառով՝ 1235:
Ապաքինվել է ևս 889 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 255,821 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 21,339 է։
Հոկտեմբերի 18-ին կատարվել է 12,933 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,910,201 թեստ է արվել։