Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, մահացել է 1 մարդ։

Երեկ կատարվել է 2 416 թեստավորում։ Առողջացել է 34 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 484 դեպք։ Հիվանդացածներից 409 853-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 611 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 971 201 թեստավորում: