8 ամսում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 523 միլիոն դոլարի եկամուտ. ընդհանուր առմամբ, այս տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմում է 2,1 մլրդ դոլար։
Ըստ երկրների՝ զբոսաշրջությունից ստացված եկամտով առաջատարը Ռուսաստանն է, որից 2022 թվականի օգոստոսին երկիրը ստացել է 133 մլն դոլար, երկրորդ տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան՝ 54,6 մլն դոլար, երրորդ տեղում Թուրքիան է՝ 47 մլն դոլար, ԵՄ երկրներից զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 51,4 մլն դոլար։
2022 թվականի առաջին 8 ամիսներին Ռուսաստանից այցելուների ծախսերը կազմել են 467,9 մլն դոլար, Բելառուսից՝ 189 մլն դոլար, ԵՄ երկրներից ընդհանուր ստացվել է 216 մլն դոլար։