Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 777 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 342 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 287 183, այստեղից ապաքինվել է 276 426 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 858:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 578 փորձարկում, այդ թվում 24 438-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 140-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.12% է, վերջին 14 օրվանը՝ 2.09%, վերջին 7 օրվանը՝ 2.47%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 233 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 129 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 285 անձ: