Փետրվարի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա:

Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: