Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50 850-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 491-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 963 դեպք կա, այլ պատճառով՝ 298։
Ապաքինվել է ևս 218 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44 219 է, փաստացի բուժվողներինը՝ 5370։
Մեկ օրում թեստավորվել է 4134 մարդ։ Ընդհանուր առմամբ, 296 327 թեստ է արվել։