Այսօր սկսվել են Ախալքալաքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
Անցած տարի Ենթակառուցվածքների նախարարությունը «Թարմացված տարածաշրջաններ» ծրագրի շրջանակներում քննարկման համար, տեղական ինքնակառավարման մարմիններին էր ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ։ Ըստ որոնց՝ կենտրոնական հրապարակում, որը հայտնի է որպես Մաշտոցի հրապարակ՝ կլինի շրջանցիկ հատում, բայց թե երբ կլինի, ու ինչ տեսքով դեռ պարզ չէ։
Քանի որ կենտրոնական փողոցը կիսաքանդ վիճակում էր, այդ պատճառով իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ՝ տեղական բյուջեի միջոցներով։
«Ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը մեզ ներկայացնում են մաս-մաս։ Այս տարի ներկայացրել են քաղաքապետարանի դիմացի այգու վերանորոգման և կենտրոնական փողոցի շենքերի արտաքին տեսքի բարելավման ծրագրերը։ Քանի որ կենտրոնական փողոցը վատ վիճակում էր գտնվում հիմա մենք կբարելավենք այն։ Եթե մյուս տարի նախարարությունը ներկայացնի շրջանցիկ հատման ծրագիրը մնացած աշխատանքներն էլ կանեն նրանք», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մելքոն Մակարյանը։
Դեռ պարզ չէ, օղակաձև հատումն արդյոք այս տարի կլինի, բայց ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են և կենտոնական փողոցն արդեն բարեկարգվում է։