Հասարակություն 10 Փետրվարի, 2023 • Լարսի ճանապարհը բաց է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը թունելներում իրականացվում է միակողմանի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝