նորություններ 14 Օգոստոսի, 2026 • Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, «Դարիալի» սահմանային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ Դևդորակի կիրճում տեղադրված տարերային աղետների վաղ նախազգուշացման համակարգից ազդանշան էր ստացվել։ Անվտանգության արձանագրության համաձայն՝ անցակետից տարհանվել էին պարեկային և սահմանային ոստիկանության, մաքսային ծառայության ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները։

Միաժամանակ, Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, որպես կանխարգելիչ միջոցառում, Գվելետի գյուղի մոտակայքում երկու ուղղություններով սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝