Ձնամաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է ավտոմեքենաների տեղաշարժը։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը:
Բնապահպանության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով: Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի թունելներով։
Նշենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մի քանի օր է արգելվում էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։