Վրաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 1-ին և կշարունակվի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ախալքալաքի մունիցիպալիտետի պարտադիր զինվորական ծառայության պետք է անցնի 60 նորակոչիկ:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի գործընթացը համակարգում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ո՞ւմ է վերաբերում զորակոչը և քանի՞ հոգի է զորակոչվելու
Վրաստանի պաշտպանության ուժեր զորակոչվող քաղաքացիների առավելագույն թիվը սահմանվել է 1400:
Ներքին գործերի նախարարություն զորակոչվող քաղաքացիների առավելագույն թիվը սահմանվել է 898։
Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական ստորաբաժանումում հատուկ քրեակատարողական ծառայության զորակոչվող քաղաքացիների առավելագույն թիվը սահմանվել է 502:
Պետական պահպանության հատուկ ծառայություն զորակոչվող քաղաքացիների առավելագույն թիվը սահմանվել է 210։
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետարանի Զինվորական հաշվառման և զորակոչային ծառայության պետ Ժիրայր Զանդարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Ախալքալաքից 60 հոգի կմասնակցի զորակոչին:
«Տարեկետման հետ կապված փոփոխություններ չունենք: Ինչ վերաբերվում է հաճախ տրվող հարցին, թե ուսանողները կարո՞ղ են այս տարի ևս տարեկետում վերցնել, ապա՝ այո, եթե նրանց ուսանող լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնեն: Նաև նրանք, ովքեր ամուսնացած են և երեխա ունեն մինչև երեխայի 3 տարեկան դառնալը կարող են տարեկետում վերցնել», – ասաց Ժիրայր Զանդարյանը: