Մարզային ֆուտբոլային լիգայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» թիմը հոկտեմբերի 6-ին կխաղա Աչաբեթիի «Լիախվի» թիմի դեմ։
Հանդիպումը վաղը՝ ժամը 15:00-ին, կսկսվի Դիլիսկա գյուղի մարզադաշտում։
Մարզադպրոցը երկրպագուներին կոչ է անում ներկա գտնվել հանդիպմանը և աջակցել թիմին՝ մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրքեր զբաղեցնելու համար։
«Աբուլ» թիմը մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 4-րդ տեղից 2 միավոր և 3-րդ՝ մրցանակային տեղից 3 միավոր պակաս։



