2023-2025 թ.թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, գյուղերում և քաղաքում կիրականացնի 21 ծրագիր՝ 4 202 592,78 լարի ընդհանուր արժողությամբ։ Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, բոլոր աշխատանքների նախահաշվային ու նախագծային փաստաթղթերը պատրաստ են և անցել են փորձաքննություն։

  • 21 ծրագրերից 3-ը վերաբերում են կամուրջների կառուցմանը՝ Խորենիա գյուղում, Խոսպիոյում և Ախալքալաքի համալսարանի մոտ գտնվող կամուրջները։ .
  • Ախալքալաքում 7 բարձրահարկ շենքերի տանիքների վերականգնում և Բարալեթ գյուղի Սուրբ Նինո վանքի տանիքի վերականգնում: Ախալքալաքում Դարբինյան փողոցի թիվ 50 շենքը, Աղմաշենեբելի փողոցի թիվ 36, թիվ 18, թիվ 14, թիվ 34 շենքերը, նախկին 14-րդ զինվորական ավանի թիվ 10 շենքը։
  • Երկու զբոսայգու կառուցում ՝ Դարբինյան փողոցում (14-րդ զինվորական ավանում) և Աղմաշենեբելի փողոցում:
  • Փողոցային վարժասարքերի մոնտաժում Դարբինյան փողոցի զբոսայգում (թիվ 14 զինվորական ավանում)
  • Հիմնական ջրատարների և ջրամբարների վերականգնման 6 ծրագիր: Բուղաշեն, Փոքր Սամսար, Բարալեթ գյուղերի հիմնական ջրմուղը։ Վարեւան և Տուրցխ գյուղերի ջրամբարն ու ջրատարը, Խանդո գյուղի ջրատարը։

    Ինչպես նաև Կոթելիա գյուղում հուշահամալիրի վերականգնումը: